Հովհաննես Մանուկյանը՝ Գյումրիի դեպքերի մասին. «Պահը կգա և դրա մասին ես կասեմ»

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց խոսել Գյումրիում տեղ ունեցած ողբերգական սպանության մասին՝ ասելով. «Այն, ինչ ասված է՝ ասված է, ավելորդ եմ համարում որևէ մեկնաբանություն անելը»:

Նա չպատասխանեց նաև հարցին՝ արդյոք միակ մեղադրյալ ռուս զինվորական Վալերի Պերմյակովը կփոխանցվի՞ հայկական կողմին, թե՞ ոչ՝ պատճառաբանությամբ, թե ինքն այն իրավասու պաշտոնյան չէ, որը տիրապետում է համապատասխան տեղեկատվության: «Չեմ ուզում լրացուցիչ իրավական մեկնաբանություններ անել, պահը կգա և դրա մասին ես կասեմ: Իմ լռությունը պայմանավորված է նրանով, որ չեմ սիրում ավելորդ մեկնաբանություններ անել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031