Բաժիններ՝

«Բանակը մենք ենք պահում, դուք կողքից գռփում եք». ակցիայի մասնակիցները՝ կառավարությանը

Կառավարության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիան այժմ շարունակվում է «Ամոթ» և «Կասեցում» կոչերով։

168.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Արտակ Խաչատրյանը հայտնեց, որ իրենք չեն պատրաստվում բարձրանալ վարչապետի մոտ, որովհետև վարչապետը իրենց արհամարհում է։ Նա հայտարարեց, որ այսօրվա ակցիան տեղի է ունենալու թիկունքով դեպի կառավարությանը և որ իրենք թիկունքով են կանգնում ոչ թե ոստիկաններին, այլ կառավարությանն ու կառավարության աշխատակիցներին.

«Ինչպես մեր կառավարությունն է թիկունքով կանգնում մեր ժողովրդին և ժողովրդի խնդիրներին։ Կառավարությունն այսպիսով ցույց տվեց, որ ինքը գոյություն չունի մեզ համար»։

Ակցիային մեկ այլ մասնակից էլ հայտարարեց, որ երեկ ֆինանսների նախարարը ասել է, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքին ետդարձ չկա։ Սակայն նա հիշեցրեց, որ հոկտեմբերին էլ էին այդպես ասում, բայց օրենքը հետաձգվեց մինչև փետրվար։ «Հաճախ մեր պաշտոնյաները ասում են՝ բանակ ենք պահում։ Բարի եղեք ձեր բիզնեսները մտցրեք հարկային դաշտ, այդ դեպքում հնարավորություն կունենաք նորմալ բանակ պահել։ Բանակը մենք ենք պահում, դուք կողքից գռփում եք»,- ասաց ակցիային մասնակից առևտրականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս