Բաժիններ՝

Նախևառաջ Ուկրաինան պետք է ահաբեկչական կազմակերպություններ ճանաչի ԴԺՀ-ին ու ԼԺՀ-ին. Տոմբինսկի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին հայտարարել է, որ նախքան ԵՄ-ի կողմից ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մասին հարցի դիտարկումը, հարցը պետք է առաջին հերթին լուծվի Ուկրաինայի իշխանության իրավական շրջանակներում:

Տոմբինսկին այս մասին հայտարարել է Կիևում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով՝ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելը շատ զգայուն հարց է. «Եվ այդ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի ու համակարգի շրջանակներում:

Հենց դրա համար էլ անհրաժեշտ է, որ առաջինը պաշտոնական մակարդակով համապատասխան քայլեր ձեռնարկի ուկրաինական կողմը, իսկ հետո նոր այն կարող է դուրս բերվել միջազգային արենա»:

Նա հիշեցրել է, որ հունվարի 29-ին տեղի է ունենալու ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի նիստը, որի օրակարգում է գտնվելու ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս