
Իրանը Ռուսաստանից ակնկալում է C-300-ների մասին պայմանագրի կատարում. Մեհդի Սանաի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանից ակնկալում է C-300 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) պայմանագրի կատարում.
«Իրանը նախկինի նման կարծում է, որ C-300 ԶՀՀ-ների վերաբերյալ պայմանագիրն օրինական է, և որ այն որևէ կերպ չի ընկնում պատժամիջոցների տակ: Նախևառաջ այն ստորագրվել է մինչև պատժամիջոցների սահմանումը, և երկրորդ՝ դա պաշտպանական և ոչ թե հարձակողական համակարգ է:
Իրանն ակնկալում է մատակարարումների իրականացում: Հուսով ենք, որ Շոյգուի այցը Թեհրան լավ ազդանշան է: Այդ հարցի շուրջ մշտապես բանակցություններ են տարվել, սակայն գլխավորն այն է, որ իրականացվի մատակարարում»: