Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ծագել է լրտեսական նոր սկանդալ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ծագել է լրտեսական նոր սկանդալ: Նյու Յորքում կալանավորել են Ռուսաստանի քաղաքացի Եվգենի Բուրյակովին, որին կասկածում են լրտեսական գործունեություն ծավալելու մեջ:
Բուրյակովի կալանավորման մասին հայտնի դարձավ երեկ, երբ Նյու Յորքի Հարավային դաշնային օկրուգը տարածեց համապատասխան հաղորդագրություն: Դրանում նշված է, որ Ռուսաստանի քաղաքացի, բանկային աշխատակից Եվգենի Բուրյակովը մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ:
ԱՄՆ-ի իշխանությունները Ռուսաստանի քաղաքացիներ Իգոր Սպորիշևին ու Վիկտոր Պոդոբնուն մեղադրել են նրանում, որ նրանք Բուրյակովի հետ միասին հանդիսացել են Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության գործակալներ:
Սպորիշևն ու Պոդոբնին ներկայումս գտնվում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս, նրանցից առաջինն աշխատել է Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունում, իսկ երկրորդը՝ ՄԱԿ-ին կից Ռուսաստանի ներկայացուցչությունում: