
Այսօր Ադրբեջանում երկու ամսով կերկարաձգվի Խադիջա Իսմայլովային կալանքի տակ պահելու ժամկետը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դատարանն այսօր դիտարկելու է լրագրող Խադիջա Իսմայլովայի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու մասին Բաքվի դատախազության ներկայացրած միջնորդությունը: Այս մասին գործակալությանը հայտնել է լրագրողի փաստաբան Յալչին Իմանովը:
Փաստաբանը հայտարարել է, որ կալանավորման ժամկետը երկարաձգելու համար չկա որևէ անհրաժեշտություն, քանի որ ամեն դեպքում չեն անցկացվում հետաքննչական գործողություններ: Միևնույն ժամանակ Իսմայլովան հրաժարվում է ցուցմունքներ տալուց՝ կապված մեղադրանքի անհեթեթության հետ:
Խադիջա Իսմայլովան մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ 125-րդ հոդվածը (ինքնասպանության հասցնել) խախտելու մեջ: Խադիջա Իսմայլովային Ադրբեջանում կալանավորել են նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին: