Հակառակորդի կողմից հայկական ՄԻ-24 ուղղաթիռի խոցման դեպքով քննության արդյունքում պաշտոնանկություններ են եղել
Արդյոք համարժեք պատասխան եղե՞լ է հակառակորդի կողմից հայկական ՄԻ-24 ուղղաթիռի խոցմանը և արդյոք ծառայողական քննության արդյունքում եղե՞լ են պատժված աանձինք: Պատասխանելով լրագրողների այս հարցադրումներին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, թե համապատասխան մարդիկ տույժ են ստացել. «Պաշտոններից ազատումներ են եղել, և նաև քրեական գործ է հարուցված, քրեական գործն ընթացքի մեջ է»:
Նրա խոսքով՝ անհաափաչափ պատասխանները եղել են և միշտ շարունակվում են:
Սեյրան Օհանյանի տեղեկացմամբ՝ հունվար ամսին հակառակորդի կրակոցից 7 զինծառայող է զոհվել. «Եվ դրա պատասխանը մենք բազմապատիկ անգամ հակառակորդին տվել ենք և այս օրերի ընթացքում լրատվական դաշտում դուք տեսնում եք»: