ԱՄՆ-ն ակնկալում է, որ առաջիկայում նավթի համաշխարհային գները կլինեն ցածր. Բայդեն
Sputnik-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ նավթի համաշխարհային գներն առաջիկա տարիներին կմնան հարաբերական ցածր մակարդակի վրա: Այս մասին երեկ Կարիբյան ավազանի երկրների էներգետիկ անվտանգության հարցերով գագաթաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
Բայդենը Կարիբյան ավազանի երկրների կառավարություններին խորհուրդ է տվել հետ չմնալ հիմնարար փոփոխություններից, որոնք բնորոշ են էներգետիկ նոր ժամանակաշրջանին, որն առկա է ոչ միայն Կարիբյան ավազանում, այլև՝ համայն աշխարհում:
2014 թվականի ամռանից սկսած՝ նավթի համաշխարհային գները նվազել են ավելի քան 50 տոկոսով: