Սպանված ընտանիքի հարազատներն այսօր հանդիպելու են քննիչների հետ. ԳԱԼԱ
Շիրակի մարզի 30 փաստաբաններ պատրաստ են պաշտպանել Ավետիսյանների հարազատների շահերը ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատաքննության՝ մինչեւ գործի լիակատար բացահայտումը:
Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է Շիրակի մարզում գործող փաստաբան, ՀՀ փաստաբանական պալատի անդամ Հայկ Հարությունյանը:
Սպանված ընտանիքի հարազատները երեկ կայքի հետ զրույցում նշել էին, որ իրենք կարիք ունեն ինչպես փաստաբանի եւ հոգեբանի աջակցության, այնպես էլ անվտանգության ապահովման:
Փաստաբան Հայկ Հարությունյանն ասել է, որ մինչ այդ էլ շուրջ մեկ շաբաթ առաջ Շիրակի մարզից տարբեր փաստաբաններ Ավետիսյանների ազգականներին հավաստիացրել են, որ պատրաստ են օգնել նրանց, իսկ նրանց վերջին հարցազրույցից հետո շուրջ 30 փաստաբան ցանկություն ունի միասին հանդես գալ նրանց շահերի պաշտպանությամբ:
Բացի այդ, Վանաձորում գործող փաստաբան Կարեն Թումանյանը եւս ԳԱԼԱ-ին փոխանցել է, որ պատրաստ է անվճար փաստաբանական ծառայություն իրականացնել եւ պաշտպանել տուժողների իրավահաջորդների շահերը նախաքննության եւ դատաքննության ընթացքում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: