Հրանտ Բագրատյան. Այ քեզ բան, մենք հո Ադրբեջանը չե՞նք
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարտադիր կուտակայինի մասով կառավարության անդամն այսօր ասել է՝ պատրաստ ենք փոխզիջումների։ Այ քեզ բան։ Մենք հո Ադրբեջանը չե՞նք։ Նստում մի հատ վատություն եք մտածում, հետո ասում ենք՝ էդ վատությունը մի արեք, վերջում գալիս ասում եք, եթե չեք ուզում էդ վատ բանն անենք, եկեք փոխզիջեք։ Ոնց որ փողոցում քեզ մեկը մոտենա ու ասի. ինձ մաղարիչ արա էն բանի համար, որ դրամապանակդ չեմ թռցրել»։
Լուսանկարը՝ 168.am-ի