Բաժիններ՝

Ռադան հաստատել է Իգոր Տենյուխի հրաժարականը

Ուկրաինական Ռադան այսօր երկրորդ փորձից հաստատել է այդ երկրի պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Իգոր Տենյուխի հրաժարականը:

Ինչպես փոխանցում է Ազատություն ռադիոկայանը, առավոտյան Ռադայի նիստում ելույթ ունենալով Տենյուխը հայտարարել էր, որ հրաժարական է ներկայացնում` առանց մեկնաբանելու իր քայլը:

Ռադայի մեծամասնությունը առաջին անգամ դեմ է քվեարկել Տենյուխի հրաժարականին: Որոշ ժամանակ անց սակայն հարցը կրկին քննարկման է դրվել և արդեն երկրորդ քվեարկությամբ Ռադան հեռացրել է Իգոր Տենյուխին պաշտպանության նախարարի պաշտոնից:

Փոխարենը ուկրաինական խորհրդարանը պաշտպանության նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրել է գնդապետ Միխայիլ Կովալի վրա:

Ըստ Ազատություն ռադիոկայանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31