Բաժիններ՝

Ադրբեջանցի պաշտոնյաները սիրում են զվարճանալ Դուբայում

Ադրբեջանական haqqin.az պարբերականն անդրադարձել է ադրբեջանցի պաշտոնյաների` ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի եւ Բաքվի մետրոպոլիտենի նախկին  պետ Թաղի Ահմեդովի խիստ «համեստ» կենսակերպին` հեգնանքով նկատելով, որ փող ունենալու եւ Դուբայում շքեղ հանգիստ վայելելու  համար նրանց ամենեւին պետք չէ ունենալ, օրինակ, Բիլ Գեյթսի կամ Սթիվ Ջոբսի տաղանդը:

Պարբերականը նշում է, որ ընտանեկան եւ այլ «առիթների» համար նշված անձինք նախընտրում են մեկնել Դուբայ: Նովրուզը եւս նրանք ընտանիքներով նախընտրում են անցկացնել այնտեղ,  իրենց համար սովորական դարձած «Atlantis» հինգաստղանի հյուրանոցի «համեստ» համարում,  որի արժեքն ընդամենը յոթ հազար դոլար է` մեկ օրվա համար:

Ըստ պարբերականի` եթե Թաղի Ահմեդովի դեպքը պարզ է, նա գումարներ «կուտակել է» մեկուկես տասնամյակ մետրոն «ղեկավարելու» ընթացքում,  ապա պարզ չէ,  թե ինչ միջոցներով է «Atlantisе»-ում հանգիստը վայելում գործող ֆինանսների նախարարը, որի աշխատավարձը կազմում է  2500 դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս