Զոհված զինվորը դեպքի նախորդ օրը զրուցել է ծնողների հետ, նոր հագուստ խնդրել, որ 3 ամսից տուն վերադառնար (տեսանյութ). ԳԱԼԱ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս թշնամու գնդակից զոհված 22-ամյա Գառնիկ Թորոսյանը ՇՄ Արթիկի տարածաշրջանի Նահապետավան գյուղից է: Նա մահացու վնասվածք է ստացել որովայնի շրջանում: Այսօր կեսօրին նրա դին մայրաքաղաքից տեղափոխվել է համայնք:
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Գառնիկի հարազատներին հրամանատարական կազմից փոխանցել են, որ տեղի ունեցած դեպքն անզգուշության հետևանք է, Գառնիկը գտնվել է հակառակորդի համար տեսանելի վայրում, ծառայակիցները նկատել են, հորդորել շատ արագ վերադառնալ, սակայն նա չի հասցրել, թշնամու կողմից արձակված կրակից նա մահացու հրազենային վիրավորում է ստացել:
«Ասում են, որ էնտեղ ինչ-որ հատված կա, որ չի թույլատրվում զինվոր դուրս գա էդտեղ, բարձրացել է էդ տեղը, գոռացել են, թե չի կարելի, հետ արի, ասել է, թե հիմա կգամ, ու կրակել են»,- պատմել է գյուղապետ Գոռ Պետրոսյանը:
Գառնիկի քրոջ ամուսինը պատմել է, թե դեպքի նախորդ օրը հեռախոսազրույց են ունեցել նրա հետ: Ասել է, որ դիրքերում է, ծառայությունը շատ լավ է անցնում, բոլորին կարոտել է: Իսկ ծնողներից նոր հագուստ էր խնդրել: «Ասել է՝ փող հավաքեք, ինձ շոր առեք, թազա շոր, որ զինվորական շորերով չգամ տուն, էդ շորերը հագնեմ գամ: Հաջորդ օրը՝ հենց դեպքի օրը հայրը զանգել է առավոտյան, արդեն չի պատասխանել զանգերին, հետո իմացանք, որ էդպես է եղել, որ կրակել են»,- նշել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: