
1.3 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն՝ 10 օրում

Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 43 հազար 662 հատով կամ 40.5%-ով, իսկ դրանցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 894.7մլն դրամով կամ 17.7%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 19 հազար 164 հատով կամ 23%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարն աճել է 1մլրդ 131.8մլն դրամով կամ 23.5 %-ով:
ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկմամբ պարզել է, որ նոյեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3569 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.8մլրդ դրամ ընդհանուր արժեքով:
Ցանկերում ընդգրկված հարկ վճարողների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 90 հարկ վճարողի մոտ առաջացել է 81.1մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ինչպես նաև լրացուցիչ հայտարարագրվել է 48 աշխատող:
Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 1մլրդ 362մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: