80 ավտոմեքենա արգելափակվել է Քուչակ-Ափնագյուղ ավտոճանապարհին
Դեկտեմբերի 1-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Սևան – Մարտունի ավտոճանապարհի 30-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Սուբարու» մակնիշի 5147JS պ/հ (վարորդ` Է. Վ.) ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Ափնագյուղ ավտոճանապարհին մոտ 80 ավտոմեքենա մերկասառույցի պատճառով արգելափակվել է, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին՝ Քուչակ գյուղի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. առաջացել է խցանում, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ապարան – Աշտարակ ավտոճանապարհի 20-րդ կմ-ում` Ափնա գյուղի մոտակայքում, արգելափակումից դուրս են 27 բեռնատար և 70 մարդատար ավտոմեքենա:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 17.08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ոլորանների մոտակայքում բեռնատարը (տեղափոխում է 27տ կարտոֆիլ) արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում նկատել է արգելափակված ավտոմեքենա:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս բերել «ՎԱԶ-2108» մակնիշի 08LU065 պետհամարանիշով (վարորդ` Ա. Խ.) ավտոմեքենան և շարունակել ճանապարհը:
Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ-ում արգելափակվել է «ՄԱՆ» մակնիշի ZZS805 պետհամարանիշով (վարորդ` Գ. Ջ.) բեռնատար:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն