Բաժիններ՝

Պորոշենկոն պլանավորել է երկրում կարգուկանոն հաստատել երեք ամսում

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստում է երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման պլան: Պորոշենկոն այդ պլանը ներկայացնելու է իր երդմնակալության ժամանակ, որը տեղի է ունենալու վաղը:

Նախագահի գլխավոր առաջադրանքն Ուկրաինայում երեք ամսում կարգուկանոնի հաստատումն է: Թերթի աղբյուրները պնդում են, որ պլանը բաղկացած է լինելու երեք մասից. երկրի ներսում երկխոսություն, միջազգային երկխոսություն և Ռուսաստանի հետ բանակցություններ:

Պլանի համաձայն, Ուկրաինայում պլանավորված է իրականացնել տեղական ինքնակառավարման խորը բարեփոխում և այդ հարցում օգտագործել լեհական փորձը: Պորոշենկոն պլանը ներկայացնելուց անմիջապես անց մեկնելու է Դոնբաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30