Բաժիններ՝

Ռուսաստանում երկքաղաքացիությունը թաքցնելու համար սահմանել են քրեական պատասխանատվություն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունները, որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում ռուսաստանցիների կողմից այլ պետության քաղաքացիություն ունենալը թաքցնելու համար:

Փաստաթուղթը Պետդումայի կողմից ընդունվել է մայիսի 23-ին և Դաշնային խորհրդի կողմից հավանության է արժանացել մայիսի 28-ին: Ուղղումներով նախատեսվում է, որ այլ երկրի քաղաքացիություն ստացող ռուսաստանցիները պարտավոր են դա ստանալուց հետո 60 օրվա ընթացքում այդ մասին իրազեկել Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային մարմնին:

Բացառություն է արվում Ռուսաստանի միայն այն քաղաքացիների համար, որոնք մշտական հենքով բնակվում են Ռուսաստանի սահմաններից դուրս և ունեն այլ երկրի քաղաքացիություն կամ կեցության իրավունք: Բացի այդ, անհրաժեշտ է Դաշնային միգրացիոն ծառայությանն իրազեկել երեխայի մոտ երկրորդ քաղաքացիության առկայության մասին:

Նոր պահանջները չկատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն՝ մինչև 200.000 ռուբլի տուգանքի չափով կամ էլ մինչև 400 ժամ հարկադիր աշխատանքով: Պահանջը ժամանակին չկատարելու համար նախատեսված է 500-1000 ռուբլի տուգանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս