Ադրբեջանի խորհրդարանը հերքել է Ուկրաինայի հարցում Ռուսաստանին աջակցելու մասին տեղեկատվությունը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության տարածած այն տեղեկատվության հետ, որ Ադրբեջանը Բաքվում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ-ի նիստի ժամանակ Ուկրաինայի հարցում աջակցելու է Ռուսաստանին: 

Ադրբեջանի խորհրդարանը հերքել է այդ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ իր նախագահ Օգտայ Ասադովը նման հայտարարություն չի արել: Հայտարարության մեջ հիշեցվում է, որ Ադրբեջանը տարբեր մակարդակներով, այդ թվում նաև միջազգային ազդեցիկ կառույցներում հստակ հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի և այլ երկրների տարածքային ամբողջականությանը:

Հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանը դրա հետ մեկտեղ հանդես է եկել տվյալ հարցում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու դեմ՝ կողմնակից լինելով նմանատիպ հարցերը միջազգային իրավական հարթությունում բանակցությունների միջոցով կարգավորելուն:

Տեսանյութեր

Լրահոս