Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորը զգուշացրել է, ով «պարտադիրից» հրաժարվի՝ կազատվի

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Սրբուհի Ղազարյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ իրենք բազմաթիվ նամակներ են ստացել Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից, որտեղ նշված է, որ հաշվապահությունում չեն վերցնում պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու մասին իրենց դիմումները՝ ասելով, թե ռեկտորն ասել է՝ ով դիմում ներկայացնի, միաժամանակ պետք է ներկայացնի նաև աշխատանքից ազատվելու դիմումը: Ըստ Ս. Ղազարյանի՝ նմանատիպ նամակներ իրենք ստացել են նաև Հերացու անվան բժշկական համալսարանից, «Գրանդ Տոբակո» ընկերությունից, Նորք Մարաշ բժշկական կենտրոնից: Կան նաև բարեխիղճ գործատուներ, օրինակ, ըստ Ս. Ղազարյանի՝ Պոլիտեխնիկ ինստիտուտում կա գործատուի վարքագծի փոփոխություն, իսկ Սեբաստացու անվան կրթահամալիրը, Սլավոնական համալսարանը, ԵՊՀ-ն և Հովհ. Թումանյանի անվան տուն-թանգարանը ընդհանրապես նման պահանջներ չեն ներկայացնում իրենց աշխատակիցներին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30