Ուկրաինան մասնակի փակել է Ռուսաստանի հետ սահմանը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը երեկ որոշել է կասեցնել Ռուսաստանի հետ սահմանին ընկած մի շարք անցակետերով տեղաշարժը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ նման որոշում է ընդունվել ելնելով հասարակական անվտանգության նկատառումներից և կանխելու համար մարդկանց կյանքի կամ առողջության հանդեպ վտանգների առաջացումը: Ուկրաիանի կառավարության որոշմամբ փակվել են Լուգանսկի ու Դոնեցկի մարզերի սահմանային անցակետերը:
Ուկրաինայի կառավարությունն ԱԳՆ-ին հանձնարարել էր ընդունված որոշման մասին իրազեկել ռուսական կողմին:



