Նազարբաևը Թուրքիային առաջարկել է միանալ Եվրասիական տնտեսական միությանը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Թուրքիային առաջարկել է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ):

Բոդրումում (Թուրքիա) տեղի ունեցած Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովի արդյունքներով կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Նազարբաևը հայտարարել է.

«ԵՏՄ-ը բաց է այլ երկրների անդամակցության համար: Օրինակ, Թուրքիան և այլ երկրներ կարող են ապագայում դառնալ տվյալ միավորման ասոցացված անդամ: Միևնույն ժամանակ այդ հարցը ԵՏՄ-ի անդամ բոլոր երկրների առանձնաշնորհն է»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Ռուսաստանն Ադրբեջանին հրավիրել էր Եվրասիական տնտեսական միություն:

Տեսանյութեր

Լրահոս