Բաժիններ՝

Յանուկովիչը Ռուսաստանին խնդրել է ապահովել իր անձնական անվտանգությունը

Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մնում է Ռուսաստանում՝ չնայած նրան, որ այդ երկրի տարածքում է գտնվում արդեն ավելի քան երեք ամիս, ինչը Ռուսաստանի օրենքներով արգելված է Ուկրաինայի քաղաքացիների համար:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Յանուկովիչի խնդրանքը կապված է նրա անձնական անվտանգությունն ապահովելու հետ: Դիվանագետը հավելել է, որ նման երաշխիքներ տրվել են Յանուկովիչին:

Վաղը Կիևում տեղի կունենա Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս