Նազարբաևն առաջարկել է դիտարկել թյուրքական միասնական հեռուստաալիքի ստեղծման հարցը
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Բոդրումում (Թուրքիա) տեղի ունեցած Թյուրքալեզու երկրների համագորածակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովի ժամանակ առաջարկել է դիտարկել թյուրքական միասնական հեռուստաալիքի ստեղծման հարցը:
Նրա խոսքերով՝ արդեն այս տարի պետք է սկսել միասնական տեղեկատվական տիրույթի համատեղ զարգացման հարցի դիտարկումը. «Ես առաջարկել եմ դիտարկել արբանյակային հատուկ հեռուստաալիքի ստեղծման հարցը, որը համայն աշխարհին կպատմի թյուրքական երկրների, մեր մշակույթի ու պատմության մասին:
Բացի այդ, դրա օգնությամբ մենք կարող ենք ուշադրություն գրավել մեր պետության նկատմամբ, ինչը մասնավորապես վերաբերում է Ղազախստանի ինդուստրիալ ծրագրին»:



