
Հովիկ Աբրահամյանի փեսա. Վլադիմիր Գասպարյանը ինձ չորս մեդալով պարգեւատրել է. news.am

Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Վահան Մամիկոնյանը, ով վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան է, հունիսի 6-ին, իր զեկուցագրի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա զեկուցագիրը գրել է մայիսի 27-ին բայց ստորագրվել է հունիս 6-ին: Վահան Մամիկոնյանի ազատման դիմումը դիտարկվում է Հովիկ Աբրահամյան-Վլադիմիր Գասպարյան լարված հարաբերությունների համատեքստում, սակայն նախկին պետը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում համառորեն հերքում էր այս պատճառը:
Շրջանառվում է նաեւ մի պատճառ, որ Հովիկ Աբրահամյանը Գասպարյանին պաշտոնանկության չհասնելուց հետո պարզապես լծվել է իր բարեկամին լավ պաշտոնի փնտրտուքներին: Թեմայի վերաբերյալ NEWS.am-ի հարցերին պատասխանել է Վահան Մամիկոնյանը:
-Պարոն Մամիկոնյան, նոր պաշտոնի խոստում կա՞ր, որ զեկուցագիր գրեցիք
-Ոչ ոչ, ոչինչ կանխորոշված չէ:
-Գրել եք, առանց իմանալո՞ւ՝ Ձեզ ինչ է սպասվում:
-Չէ, բոլորովին, չգիտեմ:
-Իսկ մի գուցե Հովիկ Աբրահամյան- Վովա Գասպարյան սրված հարաբերություննե՞րն են պատճառը, որ զեկուցագիր գրեցիք:
-Ես նորից եմ ասում՝ բացարձակապես նման հարց չկա, ես զեկուցագիր գրել եմ ամսի 27-ին, իմ հրամանը եղել է ամսի 5-ին:
-Բայց մինչ այդ նորմալ աշխատում էիք եւ զեկուցագիր գրելու ցանկություն չեք ունեցել, չէ՞:
-Բայց հիմա գրել ու համակարգից դուրս եմ եկել:
-Ըստ լուրերի, Հովիկ Աբրահամյանն է հորդորել Ձեզ լքել համակարգը:
-Ոչ, ես նման տեղեկություն չունեմ:
-Մինչ Աբրահամյանի վարչապետ նշանակվելը, մինչեւ իր լիազորությունների շրջանակի նման ընդլայնումը, ինչո՞ւ չէիք դուրս գալիս համակարգից եւ միայն իր նշանակվելուց ու այդ հարաբերությունների լարվածությունից հետո գրեցիք:
-Ի՞նչ է նշանակում մինչեւ այդ… ոչ մի պատճառ չկա, գրել, դուրս եմ եկել:
-Մի գուցե բարձր պաշտոն է խոստացել Աբրահամյանը հենց կառավարության կազմում:
-Չէ այս պահին նման որոշում չունեմ: Հնարավոր չի:
-Ինչո՞ւ:
-Ես ասում եմ՝ ես որոշել էի համակարգից դուրս գամ եւ զեկուցագիր գրեցի՝ գնացի:
Մանրամասներն՝ այստեղ