Սերժ Սարգսյանը երկհարկանի առանձնատուն է գնել բազմազավակ ընտանիքի համար

shirakcentre.org-ի կողմից պատրաստված և բազմաթիվ առաջատար կայքերում հրապարակված «Ծայրահեղ աղքատությունից չեն փրկվել, անգամ, իրենց փոքրիկին հանրապետության նախագահի անունով կոչելով» տեսանյութում ներկայացված բազմազավակ ընտանիքին այսօր նախկին Աշոցքի վարչական շրջանի Զույգաղբյուր գյուղում երկհարկանի առանձնատուն է գնել և նվիրել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Քիչ առաջ այս մասին կայքին տեղեկացրել ու իր անսահման ուրախությունն է կիսել նախկին Ամասիայի շրջանի հեռավոր գյուղում, խոնավ տանը պատսպարված ընտանիքի մայրը՝ Սարինե Խաչատրյանը: Ի դեպ, առանձնատունը մեծ հողամաս և անասնագոմ ունի:

«Շիրակ կենտրոնը» բազմազավակ այս ընտանիքին շնորհավորում է բնակարանամուտի կապակցությամբ: Ավելացնենք, որ ընտանիքում շուտով ծնվելու է 7-րդ երեխան:

Տեսանյութեր

Լրահոս