Բաժիններ՝

Պետք է ավելի ակտիվ օգտագործել երկրի տարանցիկ հնարավորությունները. Ռոուհանի

Sputnik գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այսօր հանդիպել է կառավարության անդամների հետ և հայտարարել է, որ նավթի կտրուկ գնանկումը հանդիսանում է մի շարք պետությունների կողմից իրար հետ դավի մեջ մտնելու հետևանք.

«Նավթի գնանկումը հանդիսանում է տարածաշրջանի ժողովուրդների և ընդհանրապես մուսուլմանների դեմ դավադրության հետևանք: Մեր տարածաշրջանի բնակիչները երբեք չեն մոռանա այդ դավադրությունը»:

Ռոուհանին վստահեցրել է, որ երկրի կառավարությունն ունակ է վերահսկողության տակ առնել տնտեսական իրավիճակը, իսկ հաջորդ տարվա բյուջեն ավելի քիչ հենված կլինի նավթի գնի վրա: Ռոուհանին հայտարարել է, որ պետք է ավելի ակտիվ օգտագործել երկրի տարանցիկ հնարավորությունները, երկաթուղային ու ավիացիոն տրանսպորտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031