«Մեր մեջ անձնական որևէ խնդիր չկա». Կարեն Անդրեասյանը՝ իր և Գևորգ Կոստանյանի հարաբերությունների մասին

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ՄԻՊ միջոցառմանը այսօր ներկա չէին դատախազության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները: Լրագրողների հարցին՝ նրանք հրավիրվա՞ծ չէին, թե՞ չէին ներկայացել՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ձեր նշած մարմիններն այս տարի չեն հրավիրվել, որովհետև մենք հրավիրել ենք միայն այն մարմինների ղեկավարներին, որտեղ իսկապես համագործակցություն ենք տեսել և իսկապես կոնկրետ, ֆիքսված դրական ձեռքբերումներ, որոնց մասին ես հայտարարեցի»: Նա նշեց, որ դատախազության հետ այս տարի չեն ստացվել աշխատանքները:

Հարցին՝ արդյոք ուսանողական տարիներին հնարավոր եղե՞լ է շփվել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստայանի հետ, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Շատ դրական է եղել և նույնիսկ ոչ ուսանողական տարիներին: Մեր մեջ անձնական որևէ խնդիր չկա: Կան ինստիտուցիոնալ հարցեր»:

Լրագրողները փորձեցին Կարեն Անդրեասյանից նաև հետաքրքրվել՝ արդյոք Սերժ Սարգսյանը խախտե՞լ է անմեղության կանխավարկածը, երբ մինչև վճռի հրապարակումը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել. ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, սակայն, ընդհատեց՝ նշելով, որ չի մեկնաբանում նախագահի և այլ պաշտոնատար անձնաց խոսքերը:

Տեսանյութեր

Լրահոս