«Կա պուտինյան Ռուսաստանի ճգնաժամ, որի ջախջախման ականատեսը պետք է բոլորս լինենք շատ շուտով»
ԵՏՄ-ին միանալու առաջին քայլերն արդեն շատ տխուր հետևանքներ ունեն մեր ժողովրդի համար: Այս կարծիքին՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որն այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց, որ «կեղծարարներն» ու «սակավամիտները» փորձում են խոսել աշխարհում գոյություն ունեցող ճգնաժամի մասին, իսկ իրականում ճգնաժամի ենթարկվում է միայն «աշխարհի կողմից մերժվող պուտինյան քաղաքականությունը և արբանյակները». «Հայաստանի չակերտավոր ղեկավարները նախընտրել են հայտնվել այդ կարգավիճակում»:
Խոսելով ԱԺ-ի դիմաց ԵՏՄ-ին դեմ անցկացվող ակցիաների սակավամարդության մասին՝ Պ. Հայրիկյանը նշեց. «Ասել, որ սակավաթիվը կապված է այն բանի հետ, որ մարդիկ կողմ են` այդպես չէ, որովհետև, մեր արած հարցումներով մենք ստացել ենք, բոլորովին այլ պատկեր: Այստեղ գործում է հայ քաղաքացու, հայ մարդու այն մոտեցումը, որ ամբողջ աշխարհի դեմ ելած պուտինիզմը, միևնույն է` պետք է տապալվի, այնպես որ` կարիք չկա ավելորդ ճիգեր գործադրել»:
Դիտարկմանը՝ գուցե կան հիշողություններով ապրող մարդիկ, որոնց դուր էր գալիս խորհրդային միության տարիները, Պ.Հայրիկյանը նկատեց, որ կան նման մարդիկ, բայց մեծ թիվ չեն կազմում:
Դիտարկմանն էլ՝ իրենց քվեարկած անկախության համար շատերը զղջացել են, ԱԻՄ առաջնորդն այսպես արձագանքեց.
«Նման բան չկա, ոչ մի առողջ բանականության տեր մարդ չի կարող իր ազատության համար զղջալ: Այսօր ժողովրդի սակավությունը բողոքողների շրջանում կապված է այն բանի հետ, որ առողջ բանականության տեր ամեն ոք տեսնում է, թե աշխարհում ինչ է կատարվում, դա չեն տեսնում միայն մեր բթամիտենրը: Հայասատնի բնակչության աղքատացումը տեսնող մարդիկ համարում են, որ սա ժամանակավոր երևույթ է, համաշխարհային ճգնաժամ կա, իրականում այդպիսի բան չկա: Կա պուտինյան Ռուսաստանի ճգնաժամ, որի ջախջախման ականատեսը պետք է բոլորս լինենք շատ շուտով»:
Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ Նախախորհրդարանը Ձեր կողքին չէր, մինչդեռ նրանք էլ առանձին պայքարում են ԵՏՄ-ի դեմ, Պ. Հայրիկյանը պատասխանեց, որ Նախախորհրդարանում կան զգալի թվով ԱԻՄ-ականներ, նրանք այնտեղ որպես հետախույզներ չեն գնացել, կամ որպես 5-րդ շարասյուն, նրանք գնացել են՝ ընդհանրություններից ելնելով. «Նախախորհրդարանի հետ մենք լավ հարաբերությունների մեջ ենք, պարզապես մենք ընդունում ենք պայքարի բոլոր ձևերը, իսկ իրենք ընդունում են միայն հեղափոխական ձևը: Սա է մեր տարբերությունը:
Մենք ունենք հստակ կողմոնրոշում՝ ոչ Մաքսային միությանը և համագործակցություն քաղաքակիրթ աշխարհի հետ, նրանք ունեն հստակ կողմնորոշում՝ ոչ Եվրոպական միությանը, բայց համագործակցության համար բաց են թողնում հնարավորությունները: Դա է մեր հիմնական տարբերությունը»: