Թուրքիան աջակցում է Ադրբեջանի ու Վրաստանի տարածքային ամբողջականությանը. Չավուշօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարսում տեղի է ունեցել Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ չորրորդ հանդիպումը: Հանդիպումից հետո Մևլյութ Չավուշօղլուն, Թամար Բերուչաշվիլին ու Էլմար Մամեդյավորը համատեղ մամուլի ասուլիս են տվել:

Չավուշօղլուն հայտարարել է, որ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային ու միջազգային զարգացումները: Չավուշօղլուն հայտարարել է, որ երեք երկրների միջև առկա են բազմակողմ հարաբերություններ և դրա հետ կապված՝ հիշատակել է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի, «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի ու «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծերը՝ ընդգծելով, որ Հայաստանը դուրս է մնացել դրանցից.

«Մեր ցանկությունն է, որ Հայաստանն էլ, հարգանք ցուցաբերելով հարևանների սահմանների հանդեպ, տեղ զբաղեցնի մեր թվում: Դրանով իսկ կամբողջանա պակասող օղակը»: Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք աջակցում են Ադրբեջանի ու Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031