Բաժիններ՝

Կարսում տեղի է ունեցել Բերուչաշվիլու ու Մամեդյարովի հանդիպումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարսում տեղի է ունեցել Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Թամար Բերուչաշվիլու ու Էլմար Մամեդյարովի երկկողմ հանդիպումը: Հանդիպումը կայացել է այսօր Կարսում անցկացվող Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման շրջանակներում:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման ընթացիկ մակարդակի կապակցությամբ:

Կողմերը նաև ընդգծել են «Անդրանատոլիական» գազատարի ու «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի դերը տարածաշրջանի համագործակցության, խաղաղության ու անվտանգության ամրապնդման հարցում: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանին առնչվող այլ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031