Բաժիններ՝

Դոնբասում հակաահաբեկչական գործողության վերսկսման առաջին օրը սպանվել է 1000 զինյալ. Ավակովի խորհրդական

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը վստահեցրել է, որ հուլիսի 1-ին՝  Դոնբասում հակաահաբեկչական գործողության վերսկսման առաջին օրը, զգալի վնաս է հասցվել զինյալներին:

Շկիրյակի խոսքերով՝ զինված ուժերն ու Ազգային գվարդիան երեկ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ռուս վարձկաններից ազատագրել են ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք քաղաքներ, ինչպես նաև իրենց վերահսկողությունն են հաստատել «Դոլժանսկի» սահմանային անցակետի նկատմամբ:

Շկիրյակը հավելել է, որ տեղական հզոր հարվածներ են հասցվել զինյալների դիրքերին ու բազաներին, ինչի արդյունքում ոչնչացվել է ավելի քան 1000 զինյալ: Շկիրյակն ընդգծել է, որ գլխավոր մարտերը դեռ առջևում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031