Բաժիններ՝

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը. կոմունիստները լքել են նիստերի դահլիճը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի խորհրդարանն այսօր հատուկ նիստ է գումարել, որի ժամանակ քվեարկել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման օգտին: Դրան կողմ է արտահայտվել 59 պատգամավոր, իսկ դեմ՝ 4-ը:

Կոմունիստների կուսակցության և «Վերածնունդ» կուսակցության 38 պատգամավորները, որոնք կտրականապես հանդես են գալիս ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի դեմ, լքել են նիստերի դահլիճը:

Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին հայատարարել է, որ Ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո Մոլդովայի համար հաջորդ կարևոր քայլը ԵՄ-ին անդամակցելու հստակ հեռանկարներ ստանալն է:

Նա հավելել է, որ իրենք լի են վճռականությամբ դեպի Եվրոպա ընթանալու համար, քանի որ Մոլդովայի ժողովուրդն արժանի է ապրել այնպես, ինչպես որ ապրում են եվրոպական մյուս ժողովուրդները: Մոլդովան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել է 2013 թվականի նոյեմբերի 29-ին, Վիլնյուսում, իսկ ստորագրել է այս տարվա հունիսի 27-ին, Բրյուսելում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս