ԼՂ խնդրի բանակցությունների հարցում նախ տեխնիկական հարցերն է հարկավոր լուծել. ԱՄՆ դեսպան. tert.am

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար, ի հավելումն նախագահների մակարդակով անցկացվող կարևոր հանդիպումների, հարկավոր է ստեղծել բանակցային ֆորմալ գործընթաց, որի ընթացքում հանդիպումները կողմերի միջև ավելի հաճախ և շարունակական բնույթ կկրեն, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ով Նյու Յորքում մասնակցում էր «Արմթեք-2014» ամենամյա համաժողովին:

«Ավելի շատ աշխատանքային մակարդակի բանակցային գործընթաց է հարկավոր, որպեսզի մշակվեն բոլոր տեխնիկական հարցերը, ոչ թե ամենակարևորները, այլ տեխնիկական հարցերը: Հենց դրան ենք մենք ձգտում, որպեսզի ստեղծենք ֆորմալ բանակցային ինչ-որ գործընթաց` ավելի հաճախ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս