«Նրանք ով են` պլինդուզից ցածր, որ պատասխանենք, մարած աբլիգացիաներ» (տեսանյութ). «Ա1+»
Չի կարելի անձնական վիրավորանքներով խոսել քաղաքական դաշտում: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով ոչ իշխանական եռյակի հանրահավաքին Սերժ Սարգսյանի ու նրա եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի հասցեին հնչած վիրավորանքներին.
«Քաղաքական մարած աբլիգացիաները անցել են կոռեկտության բոլոր սահմանները: Սա աղբանոց չէ, դա քննադատություն չէ, վիրավորանք է, դա հայ տղամարդուն վայել բան չէ հայհոյանքներով խոսելը: Եթե տեր են փնտրում, ապա մեր բոլորի տերը մեկն է` մեր տեր Աստվածն է: Միգուցե իրենց տերը սատանան է, ու եթե ժողովուրդը պետք է մեկին հայհոյի, ապա միայն սատանային ու նրա լակոտներին, որոնք են այդ ասածի քաղաքական «պապա»-ն, հովանավորն ու նրանց հետեւորդները»:
Ո՞վ է եռյակի քաղաքական «պապա»-ն հարցին` պարոն Շարամզանովը պատասխանեց. «Իրենց պապաները շուտ-շուտ են փոխվում»: Նրա խոսքերով` ինքը հայհոյանքներով խոսելու երեւույթին է դեմ, այլ ոչ թե մարդկանց. «Ես ուզում եմ, որ իմ երեխան ապրի նորմալ, քաղաքակիրթ երկրում եւ չեմ ուզենա, որ մի մարդ, որ ապրում է կրկնակի ստանդարտով ու իրեն ուզում է ցույց տալ քաղաքական կույս, որը քաղաքական կուսությունից բազմաթիվ անգամներ զրկվել է, այսօր կանգնում հրապարակներում հայհոյում է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: