
ԱՄՆ-ի օդուժը սխալ է հարվածել Իրաքում` սպանելով 70 իրաքցի զինվորներին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` ԱՄՆ-ը վերստին սխալ է հարվածել: Միջադեպը գրանցվել է Իրաքի Տիկրիտ քաղաքի մոտ գտնվող Էլ Ավյա գյուղում, ուր ամերիկյան օդուժը «Իսլամական պետության» թիրախները խոցելու փոխարեն հարվածել է իր դաշնակից Իրաքի զինվորներին` սպանելով նրանցից 70-ին:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ու նրա արաբ դաշնակիցները վերջին ռմբակոծությունների ժամանակ հարվածել են «Իսլամական պետության» նավթային սարքերին: Դրա նպատակը խմբավորմանը եկամտի հիմնական աղբյուրից զրկելն է և նրա գանձարանին խոոր վնաս պատճառելը: