
Վալերի Տրիերվեյլերն իր գրքի շնորհիվ դարձել է ավելի հարուստ, քան Օլանդն է

The Local պարբերականի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերն իր հարստությամբ գերազանցել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Գիրքը վաճառքում հայտնվելուց գրեթե մեկ ամիս անց վաճառվել է 442.000 օրինակ, ինչը Տրիերվեյլերին բերել է մոտ 1.3 միլիոն եվրո: Կառավարության հայտարարագրերի համաձայն, Օլանդի կարողությունը գնահատվում է 1.17 միլիոն եվրո:
Թերթն ընդգծում է, որ այդ փաստը յուրահատուկ դեպք դարձավ նախկին քաղաքացիական ամուսինների միջև, քանի որ Օլանդը շարունակ ծաղրել է Տրիերվեյլերի ծագումը: Տրիերվեյլերը Ֆրանսիայի արևմուտքում ծնվել է ոչ հարուստ ընտանիքում` հանդիսանալով 6 երեխաներից 5-ը: