Ադրբեջանը Ռուսաստանի ամենակարևոր դաշնակիցն է. Ժիրինովսկի

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այսօր Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանը Ռուսաստանի ամենակարևոր ընկերն ու դաշնակիցն է:

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ժիրինովսկին այցելել է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձան և ծաղկեպսակ է դրել նրա գերեզմանին: Ապա Ժիրինովսկին այցելել է նաև Շեհիթների (Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար նահատակներ) ծառուղի և ծաղկեպսակ դրել նրանց գերեզմանին:

Հիշեցնենք, որ երեկ էլ Ժիրինովսկին ցանկություն էր հայտնել, որ Ադրբեջանում ավելացվի ռուսական դպրոցների թիվը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930