
Ամարյան. 2013թ. նախագահական ընտրություններին Ավետարանական եկեղեցին ֆինանսավորել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով 2013թ. նախագահական ընտրություններին, ասաց, թե ինքը դեռևս այն ժամանակ ասել էր, որ Ամերիկայի եկեղեցիներից մեկը՝ Ավետարանական եկեղեցին և Ավետարանչական ընկերակցությունը, ակտիվորեն ֆինանսավորում են նախագահի թեկնածուներից մեկին:
Այսօր նա հայտարարեց, թե ում են սատարել նրանք. «Հիմա կարող եմ վստահ ասել, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանն է, որին նրանք, իրենց խոսքով, ֆինանսավորում էին»: