Բաժիններ՝

Թուրքիայի դպրոցներում կարող են դասավանդել վրացերեն. Վրաստանի ԱԳՆ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի դպրոցներում կդասավանդեն վրացերեն, եթե դա մեկ դասարանում ցանկանան 10 և ավելի աշակերտներ: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը.

«Այդ որոշումը կրում է պատմական բնույթ, ինչից հետո Թուրքիայում բնակվող բազմամարդ պատմական համայնքը վերջին 4 դարում առաջին անգամ հնարավորություն կստանա ուսումնասիրել վրացերեն: Վրացերեն կարող են սովորել 5-րդ, 6-րդ, 7-րդ ու 8-րդ դասարանների աշակերտները:

Այդ որոշման ընդունման մեջ իրենց ներդրումն են ունեցել Թուրքիայում վրացական համայնքը, Վրաստանի` սփյուռքի հարցերով պետնախարարի ապարատն ու Վրաստանի կրթության ու գիտության նախարարությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս