Մուբարաքի նկատմամբ դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 29-ին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` եգիպտական դատարանը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ դատավճռի հրապարակումը հետաձգել է 2014 թվականի նոյեմբերի 29-ին: Դրա պատճառն այն է, որ Մուբարաքի գործի ոչ բոլոր նյութերն են դեռ պատրաստվել գրավոր ձևով:
Դատարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հոսնի Մուրբարաքի գործը կազմում է 160.000 էջ, իսկ ներկա դրությամբ մշակված է դրանց միայն 60 տոկոսը: Հոսնի Մուբարաքը մեղադրվում է 2011 թվականի եգիպտական հեղափոխության օրերին ցուցարարների մահվան մեջ:
Մուբարաքն արդեն մի քանի ամիս է, ինչ Կահիրեի ռազմական հոսպիտալում գտնվում է բժիշկների մշտական դիտարկման ներքո: Եգիպտոսի նախկին ղեկավարը հերքում է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները: Մուբարաքը Եգիպտոսում իշխել է մոտ 40 տարի: