Միջադեպը գրանցվել է Կոնգրեսի ընտրությունների վաղաժամ քվեարկության ժամանակ:
Հարուցվել է քրեական գործ՝ երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ։
Աբդալահն ընդգծել է, որ բժիշկները քաղաքում չունեն համապատասխան սարքավորում, որպեսզի հստակեցնեն կիրառված գազի տեսակը:
«Թե ինչ է մտածում Լևոն Տեր- Պետրոսյանը՝ ճիշտ կլինի իրեն հարցնեք: Ես հավատում եմ, որ Հայաստանում ոչ թե մեկ-երկուսն են դեմ, այլ հազարավորները: Քանի որ եռյակում արտաքին քաղաքականության խնդիրը չի քննարկվում, երևի եռյակ ֆորմատն արտաքինի մոտեցման համար ճիշտ չի լինի օգտագործել, իսկ մնացած հարցերում ամեն մարդ իր կարծիքին կարող է մնալ: Ապագան ցույց կտա, թե ով է ավելի ճիշտ իր մոտեցումների մեջ»:
Կայքը նշում է, որ տեսանյութը կարող է ցուցադրվել նաև դպրոցներում:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` վեր հանելով հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի խնդրահարույց կետերը:
Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Մուրացանի, Նոր Արեշի 2, 4 փողոցների և Ռոստովյան փողոցի 34, 36 համարների ջրամատակարարումը:
Գեներալը Վրաստանի մայրաքաղաք է ժամանել երեկ երեկոյան:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արշակունյաց, Բագրատունյաց պողոտաների և Թամանցիների փողոցի խաչմերուկում (Աշխատանքի հրապարակ) կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնը մինչ օրս թափուր է: 168.am-ը գրել էր, որ շրջանառվող լուրերի համաձայն, այդ պաշտոնում քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի նշանակման հարցը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի և Լոռու մարզեր: Հանրապետության Նախագահը Շիրակի մարզում ներկա է գտնվել Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցի բացմանը, շրջայց կատարել Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների անունը կրող միջնակարգ դպրոց-վարժարանում, ծանոթացել կրթահամալիրի ընթացիկ գործունեությանը և շուրջ 300 երեխայի համար նախատեսված նորաբաց արվեստի դպրոցի ծրագրերին:
Ադրբեջանը, եթե պատրաստվում է Ռուսաստանից տեխնիկա գնել, թող գնի: Իսկ եթե այն փորձի օգտագործել մեր դե,, ապա մենք դա կմտցնենք նրանց քամակները:
Նա հավելել է, որ մինչև տարեվերջ հանձնաժողովն ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ է վարելու Իսրայելի, ապա՝ Հնդկաստանի հետ:
«Լավ օրինագիծ է, բայց, կարծում եմ, չպետք է սպասեինք դիվերսիաներ ունենայինք, որ մշակեինք: Հիմա ավելի շատ մարդ կունենայինք էդ գյուղերում»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Աֆհամն ընդգծել է, որ տվյալ տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
«Դա ոչ թե իմ բնակարանի, այլ դիմացի բնակարանին է եղել, էն էլ ես չգիտեմ դա իրոք ռումբ է եղե՞լ, թե՝ խաղալիք, որ երեխաները խաղացել են»:
Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումը կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, տեղեկացրեց, որ հոկտեմբերի 24-ին կայանալիք եռյակի հանրահավաքին պետք է ներկա լինեն ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները:
Այս անգամ կազմում ենք 5-6-հոգանոց խմբեր, բարձրանում ավտոբուս, երգում մի քանի երգ, երգացնում ենք ժողովրդին ու վարորդին, նվիրում հայ ազգային երգերով ձայնասկավառակը ու ուրախ-ուրախ իջնում ավտոբուսից: Հոկտեմբերի 23-ին սպասեք մեզ բոլոր ավտոբուսներում:
Սահամանամերձ համայնքներում քանի՞ տնտեսվարող կա, որ կօգտվի սահմանամերձ տարածքներում գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունից, ինչո՞ւ չեն տրվում ճյուղային արտոնություններ, այլ՝ տարածքային: Այս հարցերն այսօր ԱԺ նիստում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ուղղեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Վ.Բոստանջյանի կարծիքով՝ հնարավոր չէ 21-րդ դարում մեկուսացված վիճակում գտնվել. «Դա պարզապես ինքնասպանություն է: Այդ կտրվածքով՝ Հայաստանը անպայաման պետք է մի միության մեջ հանգրվաներ: Ո՞ր միությունն եք ուզում: Եվրոպա չես կարող գնալ, ուզում ես կողքի վատ հարևանների հե՞տ ընկերակցես, հնարավոր չէ»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի նոր մասնաճյուղի բացմանը: Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող նոր մասնաճյուղում կգործի կրթահամալիրի հիմնական դպրոցը, որտեղ ուսում կստանա 154 երեխա:
Նոր օրենքն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, ինչ այն կդիտարկի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը:
Ներկայացնելով, թե իրականացվող փոփոխությունները բյուջեի մուտքերի վրա ինչպես կազդեն, Այվազյանը նշեց. «Բյուջեն ունի հոսունայնություն: Դուք ինձնից լավ գիտեք: Ես դոկտոր չեմ ու չեմ էլ հավակնում լինեմ»:
Փարիզում պլանավորված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական քայլ է:
Խոսքը գնում է միջերկրածովյան Մերսինի նահանգի Աքքույու վայրում կառուցվելիք ատոմակայանի մասին, որը պետք է կառուցի ռուսական կողմը՝ կատարելով 22 միլիարդ դոլարի ներդրում:
«Ինչի՞ եք դրել սահմանամերձ անունը, երկու օր ա, հայբուդուր, հեռուստատեսությունով ասում եք սահմանամերձին արտոնություն ենք ալիս: Էդքան որ տատիկ պապիկներին մտածող էիք, քիչ թալանեիք: Իրանք հարյուր հազարներով նիսյաններ ունեն խանութներում: Էդ փողը տվեք, գնան փակեն: Ոչ թե ձեր օբյեկտները տանեք սահմանամերձ շրջաններ»,- բորբոքվեց Ն.Փաշինյանը:
Հանդիպման ժամանակ Թալիբովը հայտարարել է, որ թուրք զինվորականների այցը Նախիջևան իր ներդրումը կունենա ռազմական ոլորտում Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար:
Բալը հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայում կան մոտ 90 քաղաքական կուսակցություններ, և որ նրանք միմյանց հետ թշնամանք ցուցաբերելու փոխարեն պետք է ծառայեն երկրի ու նրա ժողովրդի շահերին: