«2014թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ՖՆ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած 3 285 հսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 9.4մլրդ դրամ: Ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքը ավելի քան կրկնակի անգամ, չնայած փաստին, որ հսկողական միջոցառումների քանակը նվազել է 118-ով, հայտնաբերված գումարն աճել է 5.1մլրդ դրամով կամ 118.6%-ով»,-ամփոփելով ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքները նշել է ՀՀ ՖՆ Օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետ, ՀԾ գնդապետ Աշոտ Զաքարյանը:
Ազգային ժողովի նոր աշխատակազմը որոշել է հանդես գալ ևս մեկ նորամուծությամբ. ստեղծվում է արհմիություն, որին, որքան էլ տարօրինակ է, անդամակցելու են ինչպես՝ պատգամավորները, այնպես էլ՝ աշխատակազմի ներկայացուցիչները:
«Մինչև այս պահը իրենք չեն ապացուցում, որ ինձ ուղեկցողը և տաքսի կանչողը ոստիկան է եղել: Այն կադրը, որտեղ ես երևում եմ փողոցում կանգնած, որը նկարահանված է ոստիկանների ավտոմեքենայից, շատ ավելի որակյալ է, քան ճանապարհի տեսախցիկների նկարված կադրերը: Դրանից արդեն պարզ է, որ ոստիկաններն ամբողջ այս գործողությունը նկարահանել են, հետևաբար՝ ես կոչ եմ անում, պահանջում եմ, որ Ոստիկանությունը հրապարակի իրենց իսկ նկարած` ինձ ուղեկցելու և տաքսի կանչելու պահերը, որպեսզի ես ինքս համոզվեմ, որ ինձ ուղեկցողը և տաքսի կանչողը Ոստիկանությունից էին»,- ասում է Ենիգոմշյանը:
Նախքան քվեարկությունը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն առաջին ընթերցմանը կողմ է՝ պայմանով, որ իրենց առաջադրումները՝ տարանջատել մայր փաթեթը և պետական տուրքի ու հիփոթեքի հարցադրումները՝ ընդունվեն. «Եթե երկրորդ ընթերցմանը չարվի, կողմ չենք լինի այս նախագծին»:
Ղազախստանում ղեկավարներին պաշտոնանկ կանեն նրանց ենթակաների կողմից կաշառք վերցնելու դեպքում:
Համաձայն ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդագրության` արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված, հանրապետությունում սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն` տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ անկում: Հոկտեմբերի 26-28-ին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-8 աստիճանով: Նշված մարզերում կդիտվեն ձյան տեսքով տեղումներ և նույնիսկ ցերեկային ժամերին կգրանցվեն բացասական ջերմաստիճաններ:
«Բնականաբար, եթե մենք գործ ունենայինք, օրինակ, ծնունդների աննախադեպ աճի հետ, վստահեցնում եմ, որ կառավարությունը մեծ ուրախությամբ այդ բյուջետային միջոցների ավելացումը կապահովեր, որովհետև այդ գործոնը բոլորիս համար, բնականաբար, շատ կարևոր է՝ որպես ժողովրդագրական դրական ազդեցույթուն ունեցող գործոն»,- ասաց նա:
Ըստ Միրումյանի՝ խնդիրն այն է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում, պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ
«Այդ նրանց ո՞ր մի կանխատեսումներն են իրականություն դարձել»,- նման հարցադրում այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից մեկի այն կանխատեսումը, որ սահամադրության փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ նախագահի՝ եզրակացության մինչև փետրվար-մարտ հետաձգելը, նշանակում է, որ իշխանությունները ուզում են հրաժարվել դրանից, իրականություն դառանա:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը:
ՀՀ քննչական կոմիտեի 2014 թ. գործունեությունն ապահովելու նպատակով կառավարության այսօրվա նիստում որոշվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քննչական կոմիտեին հատկացնել 1,018.145.0 հազար դրամ: Գումարը նախատեսված է՝ մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի և դեպարտամենտի՝ 2014 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների պահպանման ծախսերի համար, որից 965797.9հազ.դրամը՝ աշխատողների աշխատավարձերը, իսկ մնացած 52347.1հազ.դրամը՝ վարչական շենքերի պահպանման, կոմունալ, էլեկտրաէներգիայի, ջեռուցման ծախսերի, ներքին գործուղումների, վարչական ծառայությունների, տրանսպորտային միջոցների սպասարկման և գրասենյակային պիտույքներ ձեռք բերելու համար։
Լ.Զուրաբյանը մեղադրանք ներկայացրեց իշխանական գործընկերներին, որ նրանք մտադրված երկարաձգել են օրինագծերի փաթեթի քննարկումը…
Դրա օգտին քվեարկել է 497 պատգամավոր, դեմ՝ 78-ը, 56 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել:
«Ամենևին այն դեպքը չի, որ խոշորները կօգտվեն: Ավելի լավ է խոշորը տանի այնտեղ բիզնես դնի, քանի բնակավայրերը զրկված մնան»:
Ռուսաստանը հատուկ արտոնյալ պայմաններ է շնորհել տաջիկ ներգաղթյալներին՝ հաշվի առնելով երկու երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով ԱԺ կանոնակարգի վերաբերյալ պատգամավորի նախաձեռնությանը, առաջարկել է ողջամիտ ձևակերպումներով փորձել հարցին լուծում տալ խորհրդարանում, իսկ հաջորդ նախագծի վերաբերյալ՝ հեղինակի հետ աշխատել՝ երկուստեք ընդունելի նախագիծ մշակելու համար:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Էդգար Պ.-ին:
Այս մասին երեկ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Հոկտեմբերի 23-ին, 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում գտնվող սեփական տանն օձ է հայտնաբերվել և տեղափոխվել ապակե տարրայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ-ը:
Հիվանդությունը կարող է ի հայտ գալ յուրաքանչյուր տարիքում, սակայն հիմնականում առաջանում են 20-40 տարեկան հասակում: Կրոնի հիվանդության առաջացման պատճառները դեռևս մնում են անհայտ:
Այս մասին գործակալությանը հայտնել է նրա իրանական աղբյուրը:
«Չեմ կարծում, որ ընդդիմությունը կանցնի սահմանը, իսկ սահմանը՝ օրենքով գծված սահմանն է, որ որոշակի արտահայտություններ, որոնք մենք պարբերաբար լսում ենք՝ տաք աշուն, թեժ աշուն, այս ամեն ինը ուղղակի լինելու է գործող օրենքների շրջանակներում: Եվ հավաքը, կամ հանրահավաքը ապահովող ոստիկանությունը, կարծում եմ, որ իրենց բարձրության վրա կլինեն, ինչպես եղել է նախկինում»,- ասում է Արտակ Դավթյանը:
Հազարամյակի զարգացման նպատակները ոգեշնչել են աղքատության դեմ ուղղված երբևէ ամենահաջողված արշավը: Անհավասարության, խոշտանգումների և ռասիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի պայմանագրերը պաշտպանել են մարդկանց, իսկ այլ համաձայնագրեր նպաստել են շրջակա միջավայրի պահպանությանը: ՄԱԿ-ի խաղաղապահները բաժանել են թշնամական ուժերին, մեր միջնորդները կարգավորել են վեճերը, իսկ մարդասիրական ոլորտի աշխատակիցները կենսականորեն անհրաժեշտ օգնություն են հասցրել:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 17.50-ին, բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Արմինե Մ.-ն:
Կառավարությունը դեմ է արտահայտվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Արծվիկ Մինասյանի, Թևան Պողոսյանի և Գագիկ Ջհանգիրյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» և «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքը կարող է դրդել իրենց աշխատակիցների բարեկեցությամբ մտահոգ կազմակերպություններին անցնել տնտեսության ստվերային հատված` զրկելով պետական բյուջեն հարկերից գոյացող եկամուտների մի մասից: Քանզի, երբ պետությունը դադարում է հոգ տանել սեփական քաղաքացիների մասին` քաղաքացիների մոտ համանման վերաբերմունք է ձևավորվում պետության նկատմամբ:
Թուրքիան բարեփոխումներ է անցկացնում՝ ԵՄ-ին անդամակցելու համար:
Փոստանջյանը մեկ շաբաթ առաջ հրապարակել է միասնական օրակարգի իր տարբերակը, սակայն մինչև հիմա այդ օրակարգը չի քննարկվել անգամ «Ժառանգություն» կուսակցության վարչությունում: Այդ օրակարգի երրորդ կետում առաջարկ կար, որ իշխանափոխությունից հետո ԲՀԿ-ին մոտ կանգնած օլիգարխների ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձվի պետությանը:
Նախագծի իրագործումը մեկնարկելու է Ռուսաստանի ու Իրանի միջև համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրումից հետո: