
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. Երևանի Աշխատանքի հրապարակի խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արշակունյաց, Բագրատունյաց պողոտաների և Թամանցիների փողոցի խաչմերուկում (Աշխատանքի հրապարակ) կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
2014 թ. հոկտեմբերի 23-ից նշված խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի նոր տեղադրված լուսացուցային սարքի միջոցով: