Գարիբաշվիլին ու Բրիդլավը քննարկել են ՆԱՏՕ-ից Վրաստանի ստացած փաթեթը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ:

Գեներալը Վրաստանի մայրաքաղաք է ժամանել երեկ երեկոյան: Հանդիպման ժամանակ քննարկվել են Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված որոշումներն ու տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Բրիդլավի հետ հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Հիմնական թեմաներից մեկը հանդիսացել է Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներով Վրաստանի ստացած փաթեթի կարևորությունը:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն արժևորում է իր եվրաատլանտյան ձգտումներին ԱՄՆ-ի ամուր աջակցությունը, որի վկայություններից մեկն էլ Բրիդլավի վրացական այցն է: Բրիդլավն իր հերթին շնորհակալություն է հայտնել վրացական կողմին՝ ISAF-ի առաքելությանը մասնակցելու համար:

Տեսանյութեր

Լրահոս