Է. Մարուքյան. Լավ օրինագիծ է, բայց, կարծում եմ, չպետք է սպասեինք դիվերսիաներ ունենայինք, որ մշակեինք

«Լավ օրինագիծ է, բայց, կարծում եմ, չպետք է սպասեինք դիվերսիաներ ունենայինք, որ մշակեինք: Հիմա ավելի շատ մարդ կունենայինք էդ գյուղերում»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա կարծիքով՝ պետությունը պարտավոր է փոխհատուցել սահմանամերձ համայնքներում հակառակորդի գնդակներից վնասված գույքի համար:

«Քանի որ մեր գործարարները գիտեն, որ ամեն շաբաթ հարկային օրենսդրությունը փոխում ենք, շատ չեմ ուռճացնում, չէ՞, որ սենց եմ ասում: Այսինքն, բավականին կանխատեսելիությունը մեր երկրում բացակայում է: Այսինքն, մարդը, որ ներդրում է անում, չգիտի, թե ինչքան կարող է աշխատել»,- ասաց Մարուքյանը՝ կարևորելով, որ օրենքում արտոնությունների տրամադրման ժամկետ նշվի:

Տեսանյութեր

Լրահոս