Ավշար գյուղի մոտակա «Գազ Բաս» գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՈւԱԶ» մակնիշի 27ՏԼ703 պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը:
Շիրակի մարզի մեղրն առանձնահատուկ է համային և որակական առումով: Սա մասնագետներն են պնդում՝ համեմատելով այն հանրապետության մյուս բնակավայրերից ստացված մեղրաբերքի հետ:
Ըստ ականատեսների՝ անհայտ անձը զինված է եղել հրացանով եւ առնվազն 10 – 20 անգամ կրակել է: Նա սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ:
Նկատելով մոտեցող ոստիկաններին՝ Իրանի քաղաքացուհին դեն էր նետել թմրամիջոցը: Բայց դա դեռ ամենը չէր…
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական եւ ապագայի վերաբերյալ հարցերը:
«Գրեթե բոլոր մարզերում տնկիների մեծ պահանջարկ կա, քանի որ դրանք բավականին թանկ են վաճառվում: Եթե կարողանանք նման արտադրամաս ստեղծել և օգտագործել թայվանական տեխնոլոգիաները, գոնե երկու-երեք գյուղի կարիքներ կարող են բավարարվել»:
Ոստիկանի աչքից չվրիպեց անցորդի կասկածելի պահվածքը:
Հոկտեմբերի 21-ին Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հանդիպել են Հայաստանում գտնվող Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների հետ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 09.00-21.00 դադարեցվելու է Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի՝ Աշխատանքի հրապարակից մինչեւ Էրեբունի օդանավակայան հատվածի, Նորագավիթ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը:
Հաշվի առնելով ներկայիս քաղաքական զարգացումներն ու իրավիճակները՝ կուսակցությունը նպատակահարմար է գտնում միանալ ոչ իշխանական կուսակցությունների շարժման առաջնորդ կուսակցության առաջնորդի սկսած նախաձեռնությանը: Մեզ համար նախընտրելի է հանդես գալ մեկ միասնական ճակատով, քան՝ առանձին-առանձին:
Անցյալ շաբաթ Թուրքիայի կառավարությունը շռնդալից ապտակ ստացավ, երբ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ջախջախիչ մեծամասնությամբ մերժեց նրա դիմումը Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար: Ըստ էության, միջազգային հանրությունը մերժում էր Թուրքիայի անընդունելի քաղաքականությունը երկրի ներսում և դրսում:
«Ոչ ոք չի կարող նախագահին փոխել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հայտարարեց, որ այսօր Հայաստանում կառավարման ճգնաժամ գոյություն չունի: Ըստ նրա՝ չկան նաև իշխանափոխության հիմքեր, իսկ առանց հիմքերի՝ իշխանափոխություն չի լինում:
Այդ մասին նշված է Պետկինոյի կայքում:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 20-ին, ժամը 18.35-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Կարեն Լ.-ն:
Տեսանյութում պատկերված շեֆ-խոհարարը խորհուրդ է տալիս դա անելուց առաջ ձուն պահել ջրում:
Ես այդպիսի մեխանիկական իշխանափոխություն չեմ ընդունում: Մեր կուսակցությունը դրա հետ որևէ առնչություն ունենալ չի կարող: Այս բոլոր գործընթացները պարզապես սակարկություններ են իշխանության հետ: Ոչ ոք չէր խանգարում այդ քաղաքական ուժերին, որոնք պառլամենտում էին, ոմանք էլ կոալիցիայի մեջ, այդ բոլոր բաներն այնտեղ ասել: Այն ժամանակ սուսուփուս բոլոր կոճակները սեղմում էին. ընդամենը մեկ տարի է անցել, այդ ի՞նչ հեղափոխական տրամադրություններ ի հայտ եկան նրենց մոտ»:
Եթե ՌԴ նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները բացասական ազդեցություն ունենան նաև ՀՀ տնտեսության վրա, միջազգային կառույցները, ամենայն հավանականությամբ, ֆինանսական աջակություն կցուցաբերի Հայաստանին: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե ԱՄՆ և Իրան կառավարական պատվիրակության այցի ժամանակ ինչ է քննարկվել և ինչ արդյունքներ կան:
Զույգն ունի 9 երեխա, 16 թոռ, 29 ծոռ և անգամ 1 կոռ:
«Չի կարող ծնողը իր մի երեխային լավ նայել, մյուսին՝ ոչ: Դա վառ երևաց Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ, որի համար ծախսված գումարով կարելի էր Վանաձորում մի քանի խաղահրապարակ կառուցել»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հոկտեմբերի 22-24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին արևելյան շրջաններում , 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ:
Ուկրաինան, որպես ավելի վաղ սպառած ռուսական գազի համար պարտքի մարում, 3.1 միլիարդ դոլար է վճարելու Ռուսաստանին՝ 1000 խորանարդ մետրի համար 268.5 դոլար գնի հիման վրա:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ տնտեսական անվտանգության կարևոր չափանիշներից է ՀՀ միջազգային պահուստների չափը, որը միջազգային պրակտիկայում կարևոր նշանակություն ունի: Ըստ նրա՝ միջազգային պահուստների ծավալը պետք է մեծ լինի, քան 6 ամսվա ներմուծման չափը: Լ.Զուրաբյանի հաշվարկներով՝ այսօր ՀՀ միջազգային պահուստները պետք է 2.238 մլն դոլար կազմեն, մինչդեռ սեպտեմբերին 1 մլրդ 663 մլն է, որը նախորդ 6 ամսում 550 մլն դոլարի չափով պակասել է:
Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանը մտադիր է պահպանել հարևան երկրների հետ խաղաղ հարաբերությունները:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ գործում են հանձնաժողովները, ՀՀ-ն ԵՄ-ի համագործակցում է տարբեր հարթակներում ու կառույցներում, դյուրացվեց վիզայի ռեժիմը, սեպտեմբերի 13-ից հետո Վիլնյուսյան գագաթնաժողովում համատեղ հայտարարություն ընդունվեց, որտեղ փաստվեց փոխադրաձ հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցելու:
«90-ականների սկզբից եք թույլ տվել բացել տասնյակ բուհեր, որակը երբեք չեք ստուգել, տվել եք գունավոր թղթի վրա տպած դիպլոմներ՝ թղթի թափոններ, սփռվել են աշխարհով մեկ, ու հիմա թուղթ ենք ստանում Ֆրանսիայից, թե սենց թուղթ ենք ստացել: Լավ է, Լևոն Տեր-Պետորսյանի անունով համալսարան չեք բացել: Ձեր կողմից երկար ժամանակ տարվող քաղաքականության պատճառով ՀՀ դիպլոմները չեն ճանաչում Իրանում և այլուր: Էնքան խեղված ճակատագրեր կան այդ բուհերի պատճառով»,- ասաց Ա.Աշոտյանը՝ շեշտելով, որ մասնվոր բուհի գոյությունը ինքնանպատակ չէ:
Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլհաջի Աս Սին հայտարարել է, որ Էբոլա տենդի հարցը կարելի է լուծել կես տարվա ընթացքում:
Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամները գնահատեցին տարբեր անվանակարգերում ընտրության նախնական փուլն անցած ծրագրերը։
Քաղաքացի Զավեն Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Այն, ինչ Հայաստանին ներկայացվում է այդ պայմանագրով, իրոք, լավագույն պայմաններն են, լավագույն հնարավորությունները տնտեսության զարգացման համար: Մեզնից է կախված արդեն, թե այդ հնարավորությունները մենք ինչպես կօգտագործենք: Օրինակ՝ եթե մենք մենաշնորհը չվերացնենք, մենք ոչինչ չենք փոխի մեր երկրում, որքան էլ նրանք մեզ փորձեն օգնել այդ հարցում, եթե մենք չզսպենք այն գող-ավազակների ախորժակը, որ բյուջեն գողանում են և լափում, ուրեմն ոչինչ չի փոխվի, այսինքն՝ այդ ամեն ինչը ներքին քաղաքականությունից է կախված»: