Արտահանողների կողմից ներկայացված հայտերով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով կառավարությունը լրացուցիչ հատկացրել է 500 մլն դրամ՝ համապատասխան փոփոխություն կատարելով 2014 թ. ՀՀ պետբյուջեում և կառավարության 2013 թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1441-Ն որոշման մեջ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էդգար Ղազարյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստին փոխվարչապետի նշանակման հարցը չի քննարկվելու: Այս մասին ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ վագոն-տնակներում բնակվելը հարյուրավոր անօթևան ընտանիքների համար վաղուց դարձել է սովորական երևույթ:
Այս իշխանությունը դեռ պարտականություններ ունի, որոնք պետք է դեռ կատարի. «Սա մեր բոլորի երկիրն ա, մեր հայրենիքն ա»։
Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրեր է կնքել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր` Կողմերի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում, դյուրացնել այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության ոգով:
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍԱ ՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 408.5 դրամով, սակայն առաջարկի գինը չի գերազանցել 408 դրամը։
Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկա էր «Գագիկ Ծառուկյան»-ի գավաթի առաջնությանը, որին մասնակցելու են կոնտակտային ոճի ֆեդերացիաները:
« Ես չեմ առաջարկում ունեզրկում, որովհետև մարդ իր ունեցվածքը վաստակում է արդար քրտինքով և աշխատանքով: Ունեզրկումը դա այլ հասկացություն է, ես առաջարկում եմ հետվերադարձ: Եթե մեր երկրում կան 1 միլիոնից ավելի աղքատներ, ունենք մի քանի միլիարդ դոլարի արտաքին պարտք, բայց ունենք քաղաքացիներ, ովքեր ունեն ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված միջոցներ, սա խոսում է ունեցվածքի անարդար ձեռքբերման մասին, որը պետք է հետ վերադարձվի այդ նույն հասարակությանը, որից խլվել են այդ միջոցները»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օրերս Երևանի Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բակից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում շարունակվում է դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետերի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«168 Ժամը» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի վերաբերյալ զրուցել է այն իրականացնող հանձնաժողովի անդամ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամների (ակադեմիկոսների) և թղթակից անդամների հերթական ընտրությունից առաջ կառավարությունը հաստատել է ՀՀ ԳԱԱ իսկական անդամների և թղթակից անդամների` ըստ մասնագիտությունների, առավելագույն թափուր տեղերի թիվը:
Տարածքային կառույցների ներկայացուցիչները վստահեցնում են, որ մինչև այս պահը Ոստիկանության կողմից որևէ կանխարգելիչ միջոցառում չի ձեռնարկվում հանրահավաքի գնացողներին Երևան տեղափոխելու հարցում:
«2014 թվականի հոկտեմբերի 23-ին, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իմ դիմումի համաձայն, ՀՀ կառավարության որոշմամբ ես ազատվել եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Հրաժեշտից առաջ «Կադանս» անսաբլի հետ իմ այս կատարումը սիրով նվիրում եմ իմ բոլոր ընկերներին, բարեկամներին և ինձ իրենց դրական վերաբերմունքով շրջապատած բոլոր մարդկանց»:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները Երևանի Շիրակի փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1954 թ. ծնված Հովնան Հ.-ին և 1978 թ. ծնված Անդրանիկ Թ.-ին:
Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը խոչընդոտող վարքագծի վերաբերյալ Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունները, ի դեմս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության գործունեության կապակցությամբ:
Թթվածնի անբավարարության պատճառը, ինչպես նշել է հայտնի ամերիկացի բժիշկ Պոլ Բրեյքը, մակերեսային և կիսատ շնչառությունն է, որը զրկում է մարմնի մասերը կենսական կարևոր էներգիայի աղբյուրից` թթվածնից, և բերում վաղաժամ ծերացման: Բացի այդ, մեր օրգանիզմը ստեղծված է եղել օդում թթվածնի կրկնակի բարձր պարունակության պայմաններում գոյատևելու համար:
ԼՂՀ Վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստում հաստատվել է 2015 թվականի գործունեության ծրագիրը: Հաստատված ծրագրում ընդգրկվել է 17 հարց։
Հոկտեմբերի 21-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Աճառյան փողոցից բերման էին ենթարկել 1990 թ. ծնված Անահիտ Մ.-ին:
Ռուսաստանը հոկտեմբերի 22-ից արգել է դրել Ուկրաինայից բուսական ողջ արտադրանքի ներկրման ու տարանցման վրա:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ագրոքաղաքականության նախարարությունը:
Հոկտեմբերի 23-25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ և մառախուղ:
«Դուք միաժամանակ ավելի երկար եք մտածում: Մենք հենց վավերացրեցին ԵՏՄ համաձայնագիրը, հաջորդ օրը ասում ենք՝ ՀՀ Մաքսային օրենսդրությունը դադարում է գործել»,- պատասխանեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Ըստ Ն. Ներսիսյանի՝ «էլիտար» բառն այսօր իր բառարանային իմսատից շատ է հեռացել. «Չգիտես՝ ինչ հիմնավորմամբ կարելի է բացատրել այն, որ որևէ գյուղի քարի տակից բխող ջուրը էլիտար է: Ոչ մի բացատրություն չկա և փոխվել են էլիտարի մասին նաև մեր պատկերացումները: Եթե անցյալ դարում էլիտար էր Թումանյանը, ապա այսօր էլիտար է խորովածը կամ զուգարանակոնքը»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության բնակավայրերում, միջպետական, հանրապետական նշանակություն ունեցող ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Դուք բերել եք մի դրույթը 3 ամսով ուզում եք հետաձգել, երբ օրենքը գործում է: Հայտարարում եք, որ անհարկի վարչարարական ստուգումներ չեն իրականացվելու: Եթե ձեռնարկատերը օրենք է խախտել, ինչպե՞ս կարող եք ստուգումներ չիրականացնել: Եթե ասում եք անհարկի ստուգումներ չեք անի, նշանակում է՝ արել եք անհարկի ստուգումներ: Ոչ իրավաբանական, ոչ նորմալ ձևակերպում է՝ չանցկացնել անհարկի ստուգումներ»,- այսօր ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների քննակման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Մասնավորապես, նոր հետաքննությունն առնչվելու է Դինքի սպանության գործի հետ կապ ունեցող 9 պաշտոնյայի:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հոկտեմբերի 22-ին, ժամը 18.55-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Սուրեն Փ.-ին:
Այս մասին հայտարարել է Բելառուսի Ազգային բանկի փոխնախագահ Սերգեյ Դուբկովը: