Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը կարևոր է. Մալենա Մարդ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզում պլանավորված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական քայլ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը.
«Բարձր մակարդակի նման հանդիպումների անցկացումը շատ կարևոր է: Մենք ակնկալում ենք, որ ձեռնարկված քայլերը կնպաստեն գոյություն ունեցող ստատուս-քվոյի փոփոխմանը»:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ: