Բաժիններ՝

Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է երկրի նախագահին պաշտոնանկ անելու կարգի մասին օրենքը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է երկրի նախագահին պաշտոնանկ անելու կարգի մասին օրենքը: Համապատասխան քվեարկությունը գիշերային ժամերին անցկացվել է Սենատում:

Ընթացիկ տարվա հունվարին նախագծին աջակցություն էր հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովը: Օրենքի դրույթները նախատեսում են երկրի նախագահի պաշտոնանկության արագ ընթացակարգ, եթե պարզվի, որ նա կատարել է այնպիսի քայլեր, որոնք համատեղելի չեն բարձրագույն պաշտոնում գտնվելու հետ:

Ֆրանսիացի իրավաբանները մանրամասնել են, որ խոսքը գնում է ինչպես քրեական հանցանքների մասին, ինչպիսին օրինակ մարդասպանությունն է, այնպես էլ նախագահի կողմից իր անմիջական պարտականությունները չկատարելու մասին, այդ թվում նաև նախարարների խորհրդի նիստեր անցկացնելուց և օրենքները հավանության արժանացնելուց անհիմն կերպով հրաժարվելու համար:

Նոր օրենքն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, ինչ այն կդիտարկի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս