Զարուհի Փոստանջյանը չի մասնակցելու եռյակի վաղվա հանրահավաքին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը չի մասնակցի նաև հոկտեմբերի 24-ի հանրահավաքին: Նա ասում է, որ ինքը կմասնակցի միայն այն հանրահավաքին, որը կունենա միասնական օրակարգ, որը, ըստ նրա, այժմ չկա:

Փոստանջյանը մեկ շաբաթ առաջ հրապարակել է միասնական օրակարգի իր տարբերակը, սակայն մինչև հիմա այդ օրակարգը չի քննարկվել անգամ «Ժառանգություն» կուսակցության վարչությունում: Այդ օրակարգի երրորդ կետում առաջարկ կար, որ իշխանափոխությունից հետո ԲՀԿ-ին մոտ կանգնած օլիգարխների ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձվի պետությանը: 168.am-ի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ ԲՀԿ-ականները կմասնակցեն իշխանափոխության, որի հաջողության դեպքում իրենք կզրկվեն իրենց ունեցվածքից, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց.

«Ես չեմ առաջարկում ունեզրկում, որովհետև մարդ իր ունեցվածքը վաստակում է արդար քրտինքով և աշխատանքով: Ունեզրկումը դա այլ հասկացություն է, ես առաջարկում եմ հետվերադարձ: Եթե մեր երկրում կան 1 միլիոնից ավելի աղքատներ, ունենք մի քանի միլիարդ դոլարի արտաքին պարտք, բայց ունենք քաղաքացիներ, ովքեր ունեն ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված միջոցներ, սա խոսում է ունեցվածքի անարդար ձեռքբերման մասին, որը պետք է հետ վերադարձվի այդ նույն հասարակությանը, որից խլվել են այդ միջոցները»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս